«Եվրատեսիլ» երգի մրցույթը հաջորդ տարի կանցկացվի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում: Այս մասին ասված է մրցույթի պաշտոնական կայքում:
«Նիդեռլանդների հյուսիսային Մաաստրիխտ քաղաքի հետ լարված պայքարից հետո Ռոտերդամն ընտրվել է որպես 95-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալող քաղաք»,- ասված է հայտարարության մեջ:
Հաջորդ տարի մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անց կկացվեն մայիսի 12-ին և 14-ին, եզրափակիչը՝ մայիսի 16-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայրաքաղաք Ամստերդամը չի հյուրընկալի «Եվրատեսիլ 2020-ը», քանի որ քաղաքում բոլոր համապատասխան դահլիճները զբաղված են:
Սկզբում մրցույթն անցկացնելու իրավունքի համար պայքարում էին Նիդեռլանդների Ուտերխտ, Հերթոգենբոս, Արնեմ և Մաաստրիխտ և Ռոտերդամ քաղաքները, իսկ ավելի ուշ հաղորդվել էր, որ ընտրությունը կկատարվի վերջին երկուսի միջև:
Հայտնի է «Եվրատեսիլ 2020» մրցույթի անցկացման վայրը
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայրաքաղաք Ամստերդամը չի հյուրընկալի «Եվրատեսիլ 2020-ը», քանի որ քաղաքում բոլոր համապատասխան դահլիճները զբաղված են
0Comments