Եթե նախագահ Արմեն Սարգսյանը շահագրգռված անձ է, նրա լռությունը բացարձակապես տարօրինակ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ խոսելով Ամուլսարի մասին և պատասխանելով հարցին, թե ինչու նախագահը չի ասում իր խոսքը ստեղծված խնդրի լուծմանը նպաստելու համար:
Բոստանջյանի խոսքերով, Արմեն Սարգսյանը սպասում է, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում՝ իհարկե ցանկանալով, որ լինի այն, ինչ ինքն է ուզում. «Հասկանալի է, որ փայատերեր կան Ամուլսարի հարցում, որոնք հիմնականում անգլիական կողմից են: Դա նկատի ունենալով՝ հնարավոր է, որ նա համապատասխան աջակցություն, ուղորդվածություն ստացած լինի համապատասխան տեղից: Այս պարագայում թաքնված վիճակը հարմար վիճակ տվյալ անձի համար»:
0Comments