Սեյրան Սարոյանից անգամ քրեական հեղինակություններն աշխատում են «հեռու խաղալ». «Իրավունք»

Սեյրան Սարոյանին մոտ կանգնած աղբյուրները մասնավոր զրույցներում նշում են, որ գեներալը կյանքի լավագույն շրջանը չէ, որ ապրում է ներկայումս

«Իրավունք» թերթը գրում է.

«Սեյրան Սարոյանին մոտ կանգնած աղբյուրները մասնավոր զրույցներում նշում են, որ գեներալը կյանքի լավագույն շրջանը չէ, որ ապրում է ներկայումս: «Գերենալ Մանվելին ուրանալուց հետո նրանից շատերն են երես թեքել: Տեղը չի գտնում, բայց որ ամենահետաքրքիրն է, Սարոյանն առհասարակ չի էլ զղջում իր խոսքերի համար, իսկ նրանից երես թեքածների մասին խոսելիս, ահավոր նյարդայնանում է»:

Օդում կախված լուրերի համաձայն՝ Սարոյանից այս շրջանում աշխատում են «հեռու խաղալ» նաեւ քրեական հեղինակությունները, որոնց որոնց ժամանակին Սարոյանը սեղան չէր նստում»: