«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում օգոստոսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի 2484 կգ զանգված:
Տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել է կանեփի 112 բույս:
Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 65 փամփուշտ:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 25 գրամ դեղնականաչավուն զանգված:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Արդյունքների վերաբերյալ ամեն օր կտրվի տեղեկատվություն:
0Comments