Բազմաթիվ համերգներից ու երաժշտական փառատոններից հետո 65-ամյա Լյուբով Ուսպենսկայան որոշել է հանգստանալ։ Երգչուհին չի հայտնել, թե որ երկիրն է ընտրել հանգստի համար, սակայն իր Instagram-ում կիսվել է մի շարք լուսանկարներով։
Երեք լուսանկարներում երգչուհին կերպարանք է ընդունել լողազգեստով։ Նրա խոսքերով ամեն տարի օգոստոս ամիսը նա նվիրում է իրեն եւ կարող է «ամբողջովին բնական մնալ», զերծ մնալ «գրիմից ու սիլիկոններից»։
«Թող փոքր-ինչ սարսափելի լինի, բայց մաշկս հանգստանում է», - կատակել է Ուսպենսկայան։
Աստղը ներկայացել է սեւ լողազգեստով եւ թիկնոցով է, որը զարդարված է բարակ ասեղնագործությամբ, կերպարանք է ընդունել լողավազանի մոտ։ Արեւից երգչուհին գլուխը պաշտպանել է սպորտային լխարկով, իսկ աչքերը՝ արեւային ակնոցով։ Ուսպենսկայան կարմիր շրթներկով է։
Լյուբովը գտնում է, որ միայն երիտասարդ աղջիկները կարող են իրենց թույլ տալ երկար ժամանակ անցկացնել արեւի տակ։ Նա 30 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տվել մոռանալ արեւայրուքի մասին, քանի որ այն միայն վատ աղդեցություն է ունենում մաշկի վրա։
0Comments