Արթուր Վանեցյանը մեկնում է արձակուրդ

Այդ մասին նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ:

Այդ մասին նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:

Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ԱԱԾ տնօրենին կփոխարինի ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը: