Վոլոչկովան կմեռնի նախանձից, թե ծերությունից

Գարիկ Մարտիրոսյանի կինը մարտահրավեր է նետել բալետի արտիստին

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, հանգստանում է Իտալիայում, ուր այցելում է ամենագեղեցիկ վայրերն ու իր արկածներով կիսվում Instagram-ում հետեւորդների հետ։

Շոումենի կինը լուսանկարներից մեկում 70-ականների էլեգանտ կերպարում է։ Նա պուտավոր, սպիտակ տոպ է կրում եւ սեւ տաբատ։ Կերպարն ամբողջացրել է Chanel ապրանքանիշի պայուսակը։ Շիկահերը լուսանկարվել է՝ մի ոտքը դնելով լողավազանի ծայրին։

Жанна отдыхает в Италии

«Ինձ 40-50 տարի տվեք, եւ ես հաստատ շպագատ կնստեմ։ Վոլոչկովան պարզապես կմեռնի նախանձից։ Կամ ոչ... Անաստասիա Յուրեւնան, ամենայն հավանականությամբ, կմեռնի ծերությունից։ Ինչը ես մաղթում եմ ինձ»,- հրապարակումը մեկնաբանել է Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը։

Жена юмориста в стильном образе

Հումորիստի կինը խոստովանել է, որ իր կերպարը տպավորել է նաեւ տեղի բնակիչներին, հատկապես տղամարդկանց։ «Երեկ ես երազանք էին բոլոր իտալացիների համար, որոնց պուբերտատ շրջանը եղել է 60-ականներին։ 70-ն անց ոճայինների ես այնքան հաճոյախոսություններ երբեք չէի ստացել։ Կարծում եմ՝ իմ հագուստը նրանց հիշեցրել է անցած երիտասարդության եւ The Beatles-ի մասին, իսկ ինձ՝ իմ եւ Тhe Браво խմբի մասին»,- կատակել է Ժաննան։

Жанна Мартиросян оделась в стиле 70-ÑÂ