Ժամը 4-ին արթնանալը, մեդիտացիան, վազելը, թենիսի խաղալը և բարձունքների հասած մարդկանց այլ սովորությունները:
- Մարկ Ցուկերբերգ- Facebook-ի հիմնադիր
Ցուկերբերգն ամեն առավոտ հագնվում է այնպես, ինչպես երեկ: Սա օգնում է ամեն օր մեկ որոշում ավելի քիչ կայացնել:
Եվ, իրականում, եթե ամեն առավոտ ժամերով զգեստապահարանի առաջ չկանգնեք, ապա շատ ժամանակ կխնայեք՝ ավելի արժեքավոր բան անելու համար: Սթիվ Ջոբսն ու նրա սև վերնազգեստն ու ջինսը նման ևս մեկ օրինակ են:
- Ջեկ Դորսի- Twitter-ի հիմնադիրներից մեկը
Արթնանալուց հետո ամերիկացի գործարարը զբաղվում է մեդիտացիայով, ապա վազում է՝ հաղթահարելով վեց մղոն հեռավորություն (գրեթե 10 կիլոմետր):
- Իլոն Մասկ- գործարար, SpaceX-ի հիմնադիր, Tesla-ի գործադիր տնօրեն
Միլիարդատերը շատ է աշխատում, բայց ամեն օր պարտադիր քնում է վեց ժամ: Նրա առավոտը սկսվում է 7:00-ին: Առաջին հերթին նա ստուգում է փոստը և կես ժամվա ընթացքում պատասխանում է բոլոր կարևոր նամակներին:
- Բարաք Օբամա- ԱՄՆ 44-րդ նախագահը
ԱՄՆ 44-րդ նախագահն ամեն օր արթնանում է 6:45-ին: Առաջին հերթին նա նախավարժանք է անում՝ համատեղելով և՛ ուժային, և՛ կարդիո վարժությունները: Ընտանիքի հետ նախաճաշելուց հետո նա օգնում է իր աղջիկներին պատրաստվել դպրոց գնալ:
Օբաման նշում է, որ շատ օգտակար է առավոտը սկսել սեփական անձի և հարազատների նկատմամբ ուշադրություն ցուցաբերելով:
- Օփրա Ուինֆրի- հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ
Սկզբում 20 րոպե մեդիտացիա, հետո 15 րոպե վազք և, ամենակարևորը, բալանսավորված նախաճաշ՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հստակ չափաբաժիններով:
Ունֆրին նշում է,որ օրն այսկերպ սկսելը պոզիտիվ էներգիա և մոտիվացիա է ամբողջ օրվա համար:
- Հարուկի Մուրակամի- գրող
Ինչ-որ բան գրելիս Մուրակամին ամեն օր արթնանում է առավոտյան 4-ին և միանգամից անցնում է գործի: 5-6 ժամ աշխատելուց հետո գրողը մի փոքր վազում է կամ լողում, կարդում է, լսում է երաժշտություն և պառկում է քնելու երեկոյան 9-ին:
Ըստ գրողի՝ երբ պետք է կենտրոնանալ ինչ-որ կարևոր բանի վրա՝ ճիշտ ռեժիմ ունենալը պարտադիր է: Ինչ-որ մեկը պրոդուկտիվ է վաղ առավոտյան, ոմանք՝ ուշ երեկոյան: Կարևոր է գտնել ձեր նկատմամբ ճիշտ մոտեցումը:
- Աննա Վինտուր- ամերիկյան VOGUE-ի գլխավոր խմբագիր
Նորաձևության ոլորտի լեգենդն ու գլամուրային ամսագրի անփոխարինելի գլխավոր խմբագիրն ինքնավստահության, հաջողության, ինքնակազմակերպման օրինակ է: Նրա առավոտը սկսվում է 5:45-ին՝ մեկ ժամ թենիս խաղալով: Հետո նա կարգի է բերում իրեն և գնում է գրասենյակ:
- Սթիվ Ջոբս- ձեռնարկատեր, գյուտարար, Apple-ի հիմնադիրներից մեկը
Ամեն առավոտ մարդ-լեգենդը կանգնում էր հայելու առաջ և հարցնում էր ինքն իրեն, թե արդյո՞ք նա կաներ այն ամենը, ինչ պլանավորել էր այդ օրվա համար, եթե դա լիներ իր կյանքի վերջին օրը: Եթե մի քանի օր պատասխանը բացասական է, ապա նշանակում է, որ կյանքում պետք է փոխել ինչ-որ բան:
- Մարգարետ Թետչեր- Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ
Երկաթե լեդին ամեն օր արթնանում էր առավոտյան 5-ին, որպեսզի լսեր իր սիրելի հաղորդումը սնունդի և գյուղատնտեսության մասին:
Պետք չէ մոռանալ հաճելի մանրուքների մասին, և անգամ չափազանց զբաղված լինելով՝ պետք է ժամանակ տրամադրել նրա համար, ինչ սիրում եք:
- Ուինսթոն Չերչիլ- Բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, լրագրող, գրող, Նոբելյան մրցանակակիր՝ գրականության ոլորտում
Ունիսթոն Չերչիլը սովորական մարդ չէր, և սովորական չէին նաև նրա առավոտները: Նա արթնանում էր 7:30-ին, կարդում էր թերթեր և աշխատում էր: Միայն ժամը 11:00-ին Չերչիլը դուրս էր գաիս բակ և իր համար լցնում էր վիսկի:
Անկողնում պրոդուկտիվ աշխատել, հավանական է, կարող էր միայն բրիտանացի քաղաքական գործիչը: Նրա համար դա սովորական բան էր:
11. Բենջամին Ֆրանկլին- քաղաքական գործիչ, գյուտարար, գրող
Ֆրանկլինի օրը գրանցված էր ժամերով և անգամ րոպեներով: Առավոտյան ծեսերը Ֆրանկլինի մոտ տևում էին մոտ 3 ժամ: Նա արթնանում էր առավոտյան 5:00-ին, լվացվում էր, նախաճաշում և պլանավորում էր իր օրը: Բացի այդ, նա հարցնում էր ինքն իրեն, թե ինչ լավ բան պետք է անի այդ օրը: Ժամը 8:00-ին նա արդեն աշխատում էր:
0Comments