Իտալիայում 7,3 մլն դոլարով վաճառքի է հանվել Dolce & Gabbana-ի հիմնադիրներին պատկանած յուրօրինակ ինտերիերով առանձնատունը

Առանձնատունը բաղկացած է 3 փոքր շինությունից, որոնցից յուրաքանչյուրն իր գունային գամման ունի: Տունը լի է գույներով ու գունազարդումներով, որոնք օգտագործվել են նաև բրենդի հագուստների համար

Իտալական հայտնի Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիրներին պատկանած առանձնատունը վաճառքի է հանվել շուրջ 7,3 մլն դոլարով, գրում է The Sun-ը:

Նախկին սիրեցյալներ և գործընկերներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան առանձնատունը գնել են 1990թ.-ին: Այն 90-ականներից ծառայել է որպես դիզայներների ամառանոց:

Առանձնատունը բաղկացած է 3 փոքր շինությունից, որոնցից յուրաքանչյուրն իր գունային գամման ունի: Տունը լի է գույներով ու գունազարդումներով, որոնք օգտագործվել են նաև բրենդի հագուստների համար:

Իտալիայի Ստրոմբոլի գեղատեսիլ կղզում գտնվող այս տունը 7 ննջասենյակ և 9 լոգարան ունի: Այն շրջապատված է միջերկրածովյան ֆաունայով՝ արմավենիներով, ձիթենիներով և անուշաբույր ցիտրուսներով, բացի այդ՝ առանձնատնից սքանչելի տեսարան է բացվում դեպի Տիրենեյան ծով, գրում է .tert.am: