Կոծկվում է նախկինների արարքներում գործած քրեարիավական հետևանքները

Ուսումնասիրվել է ՀՀ վարչապետին հասցեագրված ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նախկին աշխատակից Էդգար Հովհաննիսյանի 08.07.2019թ. դիմումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՊԱՐՈՆ ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աղաջանյան


Ի պատասխան Ձեր 10.07.2019թ. թիվ 02/14.7/31913-2019 գրության հայտնում ենք, որ ուսումնասիրվել է ՀՀ վարչապետին հասցեագրված ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նախկին աշխատակից Էդգար Հովհաննիսյանի 08.07.2019թ. դիմումը՝ ՀՀ արդարադատության նախարարի 03.06.2015թ. թիվ 235-Ն հրամանով՝ ՀՀ արդարադատության նախարարի թիվ 311-Ն հրամանի 1-ին և 7-րդ հավելվածների 5-րդ կետերում փոփոխությունների և լրացումների իրավաչափության վերաբերյալ: 
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն. «Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննության անցնելով և պետական գրանցում ստանալուց հետո»:

Նշված հոդվածի պահանջի համաձայն Է. Հովհաննիսյանի դիմումում հիշատակված ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի հունիսի 3-ի թիվ 235-Ն հրամանը ընդունվելուց հետո՝ «Իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված ժամկետում և կարգով ներկայացվել է պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման: Պետական իրավական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա 12.06.2015թ.-ին իրականացվել է նշված հրամանի պետական գրանցումը: Հրամանի ընդունման և/կամ պետական գրանցման պահին գործող «Իրավական ակտերի մասին» օրենքով, ինչպես նաև 2018 թվականի ապրիլի 7-ին ուժի մեջ մտած և գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով կրկնակի պետական իրավական փորձաքննություն իրականացնելու լիազորություններ, կառուցակարգեր և ընթացակարգեր օրենսդիրը չի նախատեսում, իսկ նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկվում է դատական կարգով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված կարգով:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ


Կատարող` Զաքար Ստեփանյան
ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայություն
հեռ.(010) 594-154

.....

Էդգար Հովհաննիսյան. 
«Ըստ էության` կոծկվում է նախկինների արարքներում գործած քրեաիրավական հետևանքները»