Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Երգչուհին իր Instagram-ում Մոնրեալից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային կերպարում։ Սիրուշոն կադրերում կրում է մուգ վարդագույն, բարձր գոտկատեղով տաբատ, ծաղկավոր, ուսերը բաց վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները։
Ոճային լուսանկարներին կից սիրված երգչուհին կատարել է հետեւյալ գրառումները․ «Հայկական դպրոց կա Մոնրեալում», «Մոնրեալում բնակվում է շուրջ 40.000 Հայ»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա ներկայացել էր առօրյա կերպարում։ Սիրուշոն արեւային ակնոց էր կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Լուսանկարն արվել էր բազմահարկ շենքերի ֆոնին։ Կադրին կից սիրված հայուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Սա իմ տունն է եղել 2 տարի»։
0Comments