Հալիձորի անտառին մերձ հնավայրը, որը թվագրված է մ.թ.ա 4 - րդ հազարամյակով, վտանգված է, այնտեղ որոշել են «օբեկտ» կառուցել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է փորձագետ Վազգեն Գեւորգյանը։
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Հայեր ջան՝ SOS !!!!!
Վտանգված է մերձ հալիձորյան անտառի՝ հնավայրը, որը թվագրված է մ.թ.ա 4 - րդ հազարամյակով.
Հնավայրի հենց մեջտեղում՝ Խրիմյան Հայրիկի Սյան մոտ, որոշել են՝ ուտուշ – խմուշի «օբեկտ» կառուցել.
Հենց այն վայրում, որտեղ կան բազմաթիվ տնատեղիների ավերակներ և դամբարաններ, տարբեր կառույցներ, քարային՝ ճարտարապետական դետալներ...
Հնավայրը արդեն իսկ հայտնի է՝ ողջ աշխարհին - Ալեքսանդր Տրոֆիմով, Գրեմ Հենկոկ, Սանտա ֆայա, Ալեքսանդր Պրովդիվցև, Ելենա Գիենկո, Գագիկ Քարամյան և այլն, այն գիտնականերն են, որ վերջին 10 տարիների ընթացքում եղել են՝ հնավայրում և մեզ հետ համատեղ կատարել բազմածավալ հետազոտական աշխատանքներ.
Նկարահանվել են, բազմաթիվ ֆիլմեր և ռեպորտաժներ.
2018 թ - ի հնավայրի մասին պատմող ֆիլմը ապահովել է միլիոնավոր դիտումներ / նկարահանված «Ռեն» թիվի հեռ. ընկ. կողմից /, այս տարի նունպես նախատեսվում է նկարահանումներ, այլ ռուս, հեռ. ընկերության կողմից.
Արդեն իսկ ունենք նախնական պայմանավովածություն՝
աշխարհահռչակ եգիպտագետ՝ Ռոբերտ Շոխի հետ՝ հաջորդ տարվա գիտահետազոտական այց հալիձորյան հնավայր և այլն.
Հայեր՝ ջան խնդրում եմ արձագանքել, պատասխանատուներ ջան, որ դեռ՝ ջան եք, դուք ևս...
Հիշենք.
Առանց անցյալի՝ մարդը, կամ՝ ազգը պարտադրցած է կործանման...»
Այս գրառման տակ նա նաեւ գրել է. «Գիշերով էքսկավատորով ճանապարհ են քանդել, և ծառերի արմատներն են վնասել և հնավայրի հրաշք քարերը ջարդուփշուր արել, հիմա աշխատանքները կանգնացրել են, սպասում են մեր ռեակցիայն»։
0Comments