Ուսանողուհին կորցրել է գիտակցությունը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը

Հանդիպման տեսանյութում երևում է, թե ինչպես են ձեռքերի վրա աղջկան դուրս բերում դահլիճից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը սովորություն ունի ուշանալ նույնիսկ համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, Ուրալի համալսարանի ուսանողները ստիպված էին սպասել 5 ժամ: Ուժայինները նրանց արգելել էին դուրս գալ շենքից: Հոգնեցուցիչ ժամերից հետո, աղջիկներից մեկն ուշաթափվել է հենց խոսակցության ժամանակ: Տեսանյութը Twitter-ում հրապարակել է «Շադեն» նիկով բլոգերը:

Պուտինը խնդրել է օգնել աղջկան: «Կարծում եմ, լուրջ բան չկա: Եվ բժիշկ գտեք»,- ասել է նախագահը:

Հանդիպման տեսանյութում երևում է, թե ինչպես են ձեռքերի վրա աղջկան դուրս բերում դահլիճից: Ենթադրաբար, վատացել է Ղազախստանից ժամանած աղջիկը, գրում է  1in.am:

 

Embedded video

Шаден@ShadenFM

Студенты Уральского университета были вынуждены ждать встречи с Путиным 5 часов, из здания их не выпускали силовики.

Как итог, одна из девушек упала в обморок прямо во время разговора.

193

240 people are talking about this