Իսպանական Mango ռիթեյլերը կվերադառնա Ռուսաստան՝ թուրքական Fiba Retail ֆինանսական խմբի վերահսկողության ներքո։ Այդ մասին գրում է Ведомости-ն։
Ռուսական հրատարակության աղբյուրների համաձայն՝ Mango կետերը կբացվեն բրիտանական Marks & Spencer ապրանքանիշի խանութների տեղում, որը ֆրանչայզով պատկանում է Ռուսաստանում Fiba Retail-ին։ Կետերից առաջինը կարող է հայտնվել Մոսկվայում։ Ռուսաստանում Fiba Retail-ը շահագործում էր 48 Marks & Spencer խանութ: Փետրվարի 24-ից հետո բրենդը որոշել է հեռանալ Ռուսաստանից։
0Comments