Գիտնականները պարզել են, որ աշխատանքային օրվա ընթացքում 10 ժամ աշխատող մարդկանց շրջանում անհամեմատ ավելանում է սրտի կաթվածի հավանականությունը: Այս մասին հայտնում է գիտական Stroke պարբերականը:
Հետազոտություններն իրականացրել է Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջատար մասնագետների խումբը: Դրանց մասնակցել են 18-69 տարեկան 143 592 կամավորներներ:
Ուսումնասիրություններ կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվել այդ անձանց վատ սովորություններին ու յուրահատկություններին, ծխելու ու աշխատանքային ժամերի հանգամանքին:
Պարզվել է, որ այն մարդկանց շրջանում, որոնք տարվա մեջ առնվազն 50 օր 10 ժամ տևողությամբ աշխատել են, սրտի կաթվածի հավանականությունը մեծացել է 29 %-ով:
Ընդ որում, 10 տարիների ընթացքում երկար աշխատաժամանակ ունեցող մարդկանց մոտ այդ վտանգը մեծանում է 45 %-ով:
0Comments