Բաղադրիչներ
- թթվասեր - 300 գր
- ձու - 3 հատ
- պանիր - 200 գր
- ալյուր - 4-5 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- կանաչի - 100գր
- բուսայուղ
Պատրաստման եղանակ
Ձվերն ամանի մեջ ենք լցնում, ավելացնում ենք 1 պտղունց աղ և թթվասեր, խառնիչով կամ հարիչով հարում ենք։
Խմորի մեջ ենք գդալ առ գդալ ավելացնում ալյուրը` ամեն անգամ լավ խառնելով։
Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք, կանաչին կտրատում ենք և այդ ամենն ավելացնում ենք խմորի մեջ և լավ խառնում։ Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք տաքացնում, լցնում ենք 2-3 ճ/գդ խմոր և թավայի մակերեսով հավասարեցնում ենք։
Բլիթները յուրաքանչյուր կողմից 3-5 րոպե տապակում ենք։
Մատուցում ենք տաք վիճակում։
Այսպիսի բլիթներ կարելի է պատրաստել առավոտյան նախաճաշին, ավելացնելով բաղադրության մեջ մանր կտրատված խոզապուխտ։
0Comments