Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ

Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:

«Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը եւ պատրաստակամ է քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին մաղթել է քաջառողջություն, իսկ երկրին՝ հետագա առաջընթաց եւ բարօրություն։