Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ

Մանրամասներ
ագն

Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։

«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- ասաց նա:

Նշենք, որ Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ հայտարարեց։

Դրան հաջորդեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան բանակցությունները, որից հետո հայտարարվեց պայմանագրի կնքման ուղղությամբ առաջնթացի մասին։