«Ժողովուրդ, ամեն ինչ այնքան սարսափելի չէ»

Տպավորություն կա, որ 88 պատգամավորից, եւ այն մարդկանցից , որոնց նա գործի է տեղավորել, այլ սատարողներ Նիկոլ Փաշինյանը չունի. Կոնստանտին Տեր–Նակալյան

Մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանի ռեյտինգը մինիմումի վրա էր՝ 10–12 տոկոս, նույնիսկ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հիստերիկ հրահանգներ չէր իջեցնում իրավապահ մարմիններին՝ պայքարել փողոցային ակցիաների դեմ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Սուտ Նիկոլ» ակցիայի նախաձեռնողներից Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի քաղաքական իրավիճակն հիմա ավելի փխրուն է, քան Սերժ Սարգսյանինը մեկ տարի առաջ։

Նա նաեւ նշեց, որ հետաքրիր է, թե որտեղ են սոցիալական ցանցերի այն խիզախ օգտատերերը, որոնք ոչ նորմատիվ լեքսիկոնով պաշտպանում էին իրենց առաջնորդին եւ որտեղ են բնակվում այդ մարդիկ. «Տպավորություն կա, որ 88 պատգամավորից, եւ այն մարդկանցից , որոնց նա գործի է տեղավորել, այլ սատարողներ Նիկոլ Փաշինյանը չունի»:

«Սուտ Նիկոլ» ակցիայի նախաձեռնողներից Կոնստանտին Տեր–Նակալյանը իր հերթին նշեց, որ մարդիկ հաճախ շփոթում են ֆեյսբուքում ստեղծված պատկերը իրական վիճակի հետ. «Ժողովուրդ, ամեն ինչ այնքան սարսափելի չէ ու իրենք այնքան շատ չեն, ինչքան կարղ է թվալ սոցիալան ցանցերից։ Մենք քիչ չենք ու մեր թիմը միայն ավելանալու է՝ իրենց թիմը՝ պակասելու»,– հայտարարեց Կոնստանտին Տեր–Նակալյանը։