Սերժ Սարգսյանի կողքին զգացողությունները ոչ ստանդարտ էին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է միջոցառման, սակայն ոչ մի շփում չի ունեցել

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է միջոցառման, սակայն ոչ մի շփում չի ունեցել: 

Հարցին, թե սեղմե՞լ է Սերժ Սարգսյանի ձեռքը Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ չեմ սեղմել: Ես նրա կողքին չէի կանգնած, միջոցառում էր, որին երկուսս էլ ներկա էինք, բնականաբար, զգացողությունները ոչ ստանդարտ էին»:

Հիշեցնենք, որ Արցախում մայիսի 9-ի միջոցառումների ժամանակ Գրիգորյանը կանգնած էր Սերժ Սարգսյանի կողքին: