«Առաջին լրատվականի» եթերում Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իր ու Գագիկ Ջհանգիրյանի անունը, ասել էր․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք, ըստ էության, թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»:
Այս արտահայտությունը բավականին մեծ արձագանք գտավ համացանցում:
Աժ-ում «Իմ քայլ»-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ պե՞տք է Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Արփինե Հովհաննիսյանից՝ Պողոսյանը պատասխանեց. «Ինչի՞ համար: Նախ, պարոն Քոչարյանը հասուն տղամարդ է, եթե կարիք զգա ներողություն խնդրելու, ես չէ, որ պետք է նրան ասեմ: Եթե գտնի, որ պետք է ներողություն, նա այնպիսի անձնավորություն է, որ հանգիստ կասի, եթե դրա կարիքը կա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
0Comments