Սթրեսի պատճառով ԴՆԹ-ն սովորականից 6 անգամ ավելի հաճախ է ծերանում, պարզել են ամերիկացի գիտնականները: Ինչպես եւ սպասվում էր, լարված աշխատանքը եւ ուսումը, որոնք նպաստում են սթրեսին, առաջացնում է քրոմոսոմի ծայրերի երկարության կրճատում եւ բջջային ծերացում:
Intern Health Study հետազոտությանը, որն անցկացվել է Միչիգանի համալսարանում, մասնակցել է ինտերնատուրայում սովորող 250 երիտասարդ բժիշկ: Մասնագետները մինչեւ ուսումը եւ դրանից հետո չափել են քրոմոսոմի ծայրերի երկարությունը, որոնք բջիջների բաժանման ժամանակ ԴՆԹ-ն պաշտպանում են վնասվածքներից:
Քրոմոսոմի ծայրերը համարվում են բջջային ծերացման ինդիկատորներ, քանի որ կյանքի ցիկլի ավարտին մոտեցող բջիջների մոտ դրանց երկարությունը նվազում է:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ լարված աշխատանքի ժամանակ ԴՆԹ-ի ծերացումը մոտ 6 անգամ արագանում է: Ընդ որում բացասական ազդեցությունը կախված է ուսման շարունակականությունից:
Գիտնականների խոսքով՝ նման կապ կարող է հայտնաբերվել ոչ միայն երիտասարդ բժիշկների, այլեւ այլ մասնագիտությունների մարդկանց մոտ, ինչպես նաեւ այն իրավիճակներում, երբ մարդը մի քանի շաբաթ կամ ամիս երկարատեւ սթրեսի է ենթարկվում:
0Comments