Պակիստանում կալանավորել են բժշկի, որի մեղքով ոչ պակաս, քան 90 մարդ, այդ թվում՝ 65 երխա վարակվել է ՄԻԱՎ-ով: AFP-ն հայտնում է, որ բժիշկը, ենթադրաբար, օգտագործել է վարակված ներարկիչ: Իրավապահների տեղեկություններով՝ ինքը բժիշկը նույնպես ՄԻԱՎ վարակակիր է:
Պակիստանը համարվում է ՄԻԱՎ-ի քիչ տարածվածությամբ երկիր, բայց հիվանդությունը տարածվում է՝ հիմնականում ներարկվող թմրանյութեր գործածողների, սեքս բիզնեսի աշխատողների եւ Պարսից ծոցից վերադարձող աշխատանքային միգրանտների շրջանում:
0Comments