Հոլիվուդյան Warner Bros. կինոընկերությունը դատական հայց է ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ երկրի ղեկավարն իր թվիթերյան գրառումներից մեկում օգտագործել է Բեթմենի մասին «Խավարի ասպետը: Լեգենդի վերածնունդը» ֆիլմի երաժշտությունը:
Հայտնի է, որ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել էր 2020թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ երկու րոպե տևողությամբ հոլովակ, որում հնչում է 2012թ. նկարահանված ֆիլմի երաժշտությունը:
Warner Bros.-ի բողոքից հետո Թրամփը տեսանյութը հեռացրել է իր էջից:
Կինոստուդիայի հայտարարությունում նշվում է, որ քարոզչական հոլովակում իրենց ֆիլմի երաժշտության օգտագործումը տեղի է ունեցել առանց իրենց թույլտվության:
Warner Bros. կինոընկերությունը դատի է տվել Թրամփին
Երկրի ղեկավարն իր թվիթերյան գրառումներից մեկում օգտագործել է Բեթմենի մասին «Խավարի ասպետը: Լեգենդի վերածնունդը» ֆիլմի երաժշտությունը
0Comments