Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է իր հակառակորդ Վլադիմիր Զելենսկու հետ բանավեճից առաջ բուժզննում անցնել: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պորոշենկոյի նախընտրական շտաբի ղեկավար Օլեգ Մեդվեդևը: Այս մասին հայտնել է РБК-Украина պարբերականը:
Մեդվեդևի խոսքով՝ Պորոշենկոն վաղն առավոտյան ժամը 9:00-ին պատրաստ է բուժզննում անցնել Զելենսկու հետ «Օլիմպիական» մարզադաշտի բուժկետում և հանձնել բոլոր անալիզները, այդ թվում՝ ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման վերաբերյալ:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին Պյոտր Պորոշենկոյին հրավիրել էր բանավեճի՝ մի քանի պայման առաջարկելով:
«Սպասում եմ Ձեզ այստեղ՝ Օլիմպիական մարզադաշտում: Թեկնածուները պետք է պարտադիր բժշկական հետազոտություն անցնեն և ժողովրդին ապացուցեն, որ իրենց շարքում չկան հարբեցողներ կամ թմրամոլներ: Երկրին առողջ նախագահ է հարկավոր: Ի նշան հարգանքի` Ուկրաինայի քաղաքացիների առնվազն մեկ երրորդի հանդեպ՝ Դուք պետք է հրապարակավ ասեք, որ բանավեճի եք գնում ոչ թե Կրեմլի կամ Կոլոմոյսկու խամաճիկի, ոչ թե մալոռուսի, ոչ թե թուլակամի կամ ծաղրածուի, այլ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասել էր Զելենսկին տեսաուղերձում:
0Comments