Ասում են՝ բանանի գնի աճը սեզոնայնությամբ է պայմանավորված, եւ ամռանն է նկատվում ամենացածր գինը: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հեղափոխությունից հետո գնանկում գրանցած բանանը կրկին թանկացել է:
«Այսինքն եթե ներկա պահին շուկայում կա որոշակի գների բարձրացում, դա չի նշանակում, որ մենաշնորհային իրավիճակ է խորանում: Ընդհակառակը, շուկան շարունակում է ազատականացվել, ուղղակի միջազգային գների տատանումներն ազդում են նաեւ Հայաստանի շուկայի վրա»,-ասաց նախարարը:
0Comments