Բրազիլիայի նախագահի որդին՝ Ֆլավիու Բոլսոնարոն բացատրել է անշարժ գույքի վաճառքից իր բանկային հաշվին դրամական միջոցների կասկածելի շարժը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Record TV-ին:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ 2017թ. ամռանը ընտրված սենատոր Ֆլավիու Բոլսոնարոի հաշվին ստացվել է 48 վճար՝ յուրաքանչյուրը 2000 ռեալ (մոտ 500 հազ դոլար): Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում հաշվին եղել է 96 հազար ռեալ (մոտ 26 հազար դոլար): Ինչպես նշվել է, գումարը մուտք է արվել Ռիո դե Ժանեյրոյի Օրենսդիր ժողովի շենքում գտնվող բանկոմատով: Երկրի ֆինանսական մարմիններին անհանգստացրել է հաշվի համալրումը մասերով, ինչը կարող է վկայել միջոցների աղբյուրը թաքցնելու փորձի մասին:
Հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆլավիու Բոլսոնարոն պարզաբանել է, որ այն ժամանակ ինքը վաճառել էր իր բնակարանը եւ փողի մի մասը ստացել էր կանխիկ: Քաղաքական գործիչն իսկապես օգտագործել էր Ռիո դե Ժանեյրոյի խորհրդարանում գտնվող բանկոմատը, որտեղ նա աշխատում էր, որպեսզի գումարն իր հաշվին փոխանցի: Սակայն, բանկի սահմանափակումների պատճառով, նա միաժամանակ չի կարողացել միանգամից փոխանցել 2 հազար ռեալից ավելի գումար:
Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ հաշվի հետ կապված բոլոր գործողությունները նշված են իր հարկային հաշվետվության մեջ:
0Comments