Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հաստատում է տեղեկությունը, որ սկեսրային պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից հետո իրավապահները խուզարկել են իրենց բնակարանը: Այս մասին հաղորդում է Ազատությունը:
Խոսնակի փոխանցմամբ, իրավապահները փնտրել են գազալցակայանի տեսախցիկների կրիչները, բայց դրանք չեն հայտնաբերել:
Ըստ խոսնակի՝ «ոչինչ չեն հայտնաբերել, քանի որ գազալցակայանի տարածքը եղել է նորգման մեջ և տեսախցիկներով պետք է կահավորվեր աշխատանքների ավարտին»:
էջմիածնեցի 35-ամյա Արթուր Պարոնյանի՝ գազալցակայանում սպանությունից հետո, քննչականը քրեական գործ է հարուցել, մեկ հոգու մեղադրյալ ներգրավել։ Իրավապահները չեն հայտնում, թե ով է մեղադրյալը և արդյո՞ք նրան գտել ու ձերբակալել են:
«Հետք»-ի տեղեկություններով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը:
0Comments