Ուկրաինայի զինուժը գիշերը գրոհել է Սամարայի մարզի ձեռնարկությունների վրա. ՌԴ ՊՆ

Մանրամասներ
ռդ պն

Ուկրաինայի զինուժը գիշերը փորձել է գրոհել ՌԴ–ի Սամարայի մարզում գտնվող ձեռնարկությունները։ Տեղեկությունը հայտնում է ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

«Այս գիշեր հակառակորդը ևս մեկ փորձ է կատարել մեր ձեռնարկությունների վրա հարձակվելու, այն անհաջող է անցել։

Նովոկույբիշևսկում 3 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Հրդեհներ և վնասներ չեն եղել, ամեն ինչ նորմալ ռեժիմում է»,- ասվում է մարզպետի հաղորդագրության մեջ։