Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսին հարվածներ հասցնելու մասին՝ «սպառնալիքները վերացնելու համար»:
Բանակի Telegram-ալիքում հրապարակված հայտարարության համաձայն՝ այսօր մի քանի կասկածելի անձինք փորձել են պայթուցիկ սարք տեղադրել Գազայի հատվածի հյուսիսային հատվածում, որտեղ գտնվում էին իսրայելցի զինվորականները:
«Այսօր ավելի վաղ մի քանի կասկածյալներ գործում էին Գազայի հատվածի հյուսիսում ՑԱԽԱԼ-ի զորքերի մոտ և նույնականացվել են որպես այդ շրջանում պայթուցիկ սարք տեղադրած անձինք։ Սպառնալիքը կանխելու համար ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել կասկածյալներին»,-ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ։
Հունվարի 19-ից Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև՝ պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու մասին համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագրի երաշխավորներն են Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ն, որոնք համակարգող կենտրոն են ստեղծել Կահիրեում:
0Comments