Երեկ գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը եւ Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, որոնք կասկածվում են ինչպես Երևանում այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն այս օպերացիայի իրականացումը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափյակում գտնվող բնակարանն են թալանել եւ խոշոր չափերի գումար են հափշտակել բնակարանից:
Այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին եւ Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձիք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:
Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերին էլ թալանել էին վարչապետի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի, տունը։
0Comments