Ռուսական ԱԹՍ-երի ամենախոշոր գրոհն Ուկրաինայի վրա վերջին երեք տարվա ընթացքում

Մանրամասներ
աթս ուկրաինա

Կիրակի գիշերը Ուկրաինան 267 ԱԹՍ է գրոհել։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2022 թվականի փետրվարից ի վեր, ասել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը։ Ըստ նրա, ընդհանուր առմամբ կիրառվել է «Շահեդ» տիպի 138 հարվածային անօդաչու,  ինչպես նաև իմիտատոր ԱԹՍ-եր։

Հինգ մարդ վիրավորվել է Կրիվոյ Ռոգում, երեքը՝ Օդեսայի մարզում։ Վնասվել են նաև Կիևի, Պոլտավայի և Զապորոժիեի շրջանների բնակելի շենքերն ու ենթակառուցվածքները։

Կիևի մի քանի շրջաններում անօդաչուների բեկորների անկման հետևանքով հրդեհներ են բռնկվել։