Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News-ը։
«Կմասնակցի, այո»,- ասել է հանրապետականը։
Արդեն հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նախատեսվում է ԱՄՆ-ի և ՌԴ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը:
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները տեղի կունենան երեքշաբթի՝ փետրվարի 18-ին:
0Comments