Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրեքսիթի հետ կապված ճգնաժամային իրավիճակի պատճառով զրկվել է գրեթե ամբողջ կառավարության աջակցությունից: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ կառավարության անդամները հանդես են գալիս հուլիսից ոչ ուշ Մեյի հրաժարականի օգտին, որպեսզի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը կարողանա անցկացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բաբնակցությունների հաջորդ փուլը, եթե խորհրդարանը չաջակցի առանց գործարքի բրեքսիթին:
Պարբերականը հայտնում է, որ բրիտանական կառավարությունում Մեյին դեռեւս աջակցում է միայն երկու նախարար:
Եվրախորհրդարանից ավելի վաղ հայտարարել էին, որ բրեքսիթի ժամկետը կարող է տեղափոխվել հուլիսի սկիզբ:
0Comments