«Թե ում պրոյեկտն ենք՝ կհայտարարենք հանգիստ եղեք․ Աղազարյանը փակագծեր է բացում». «Իրավունք»

Մանրամասներ
աժ

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ-ի` ԵՄ-ին անդամագրվելու գործուն քայլերի մասին զրուցել ենք 
ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով նկատեց.

«Ինքս տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից էի:

Բայց, այնուամենայնիվ, եթե մեր գործընկերները գտնում են, որ Հայաստանի զարգացումը կախված է
Եվրոպայից, ապա կասեմ հետեւյալը. Հայաստանը ավելի շուտ, քան 15-20 տարի, չի կարող հավակնել Եվրոպական անդամակցությանը:

Մյուս կողմից էլ մենք ունենք ռազմավարական դաշնակից՝ ՌԴ-ն, որն այսօր գտնվում է ծանր իրավիճակի մեջ։

Հիմա, որքանո՞վ է ճիշտ այս ծանր իրավիճակում երես թեքել մեր ռազմավարական գործընկերոջից եւ վազել Եվրոպայի գիրկը։

Ես չեմ ասում ՀԱՊԿ-ը մեր հանդեպ լավ է, չէ, ես դրա վերաբերյալ իմ կարծիքը հայտնել եմ, գիտեք:

Բայց ՌԴ-ի նկատմամբ այսօր տարվող քաղաքականությունը, ըստ իս, այդքան էլ ճիշտ չէ։

-Հնարավո՞ր է, որ Աղազարյանին, որպես հալածյալ ներկայացնելը, 
հենց իշխանության ծրագիրն է` առաջիկա ընտրություններին ընդառաջ:

- Փետրվարի ութին բոլորը կտեղեկանան, թե Հովիկ աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած
կուսակցությունը ում պրոյեկտն է, մենք այդ մասին կհայտարարենք, թող թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերը հանգիստ սպասեն փետրվարի 8-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում