Ռոբերտ Քոչարյանը նիստ է գումարել․ քննարկվել են ներքաղաքական խնդիրներն ու հնարավոր զարգացումները

Մանրամասներ
քոչարյան

Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ։ Հայտնում են խմբակցության մամուլի ծառայությունից։

Քննարկվել են խմբակցության գործունեությունը, ներքաղաքական առկա խնդիրներն ու հնարավոր զարգացումները։

Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական իրավիճակին, արտաքին խորացող մարտահրավերներին։