Վրաստանի վարչապետը վստահ է՝ Սալոմե Զուրաբիշվիլին կլքի նախագահի պաշտոնը և կանցնի թոշակի

Մանրամասներ
Իրակլի Կոբախիձե

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 29-ին կլքի իր պաշտոնը՝ իր լիազորությունների ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ նախագահի գործունեությունն այս տարիներին հակասել է երկրի ազգային շահերին։

«Ցավոք, Սալոմե Զուրաբիշվիլին վերջին երեք տարիներին փորձել է վնաս հասցնել մեր երկրի ազգային շահերին։ Սա ցավալի երևույթ է, երբ նախագահը գործում է իր երկրի ազգային շահերի դեմ։ Սակայն, բարեբախտաբար, Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, ուստի նախագահը մեծ վնաս չի հասցրել երկրին։ Նրա լիազորությունների ժամկետը կավարտվի դեկտեմբերի 29-ին, և նա կանցնի թոշակի»,-  Կոբախիձեի խոսքերը մեջբերում են վրացական լրատվամիջոցները։