Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» համայնքը բազմիցս Հայաստանի կառավարությանը երկխոսության կոչ է արել, սակայն մյուս կողմը մերժել է:
Ըստ Ալիևի Հայաստանը պետք է բանակցություններ սկսի և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ:
«Բացի այդ, Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ – ի ճանաչողական առաքելության այցը մեր ժողովրդին պատկանող պատմական և մշակութային ժառանգության ոչնչացման և խեղաթյուրման հետ կապված իրավիճակի դիտարկման նպատակով և պետք է համագործակցի այդ ոլորտում», – ասել է Ալիևը։
0Comments