Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը. Ոչինչ չի փոխվում, ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին. Կոբախիձե

Մանրամասներ
Զուրաբիշվիլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նոր նախարարներ է նշանակել այն բանից հետո, երբ խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Տեղեկացնում եմ ձեզ, որ երեկ պաշտոնների եմ նշանակել 12 նախարարների՝ դրանով իսկ ավարտելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կառավարության ձևավորումը», - ասել է Կոբախիձեն ճեպազրույցում։

Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը, չնայած մանդատի ավարտից հետո լիազորությունները վայր դնելուց հրաժարվելուն։

«Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը, չնայած հրաժարվում է իր մանդատի ավարտից հետո թողնել նախագահի կարգավիճակը։ Ոչինչ չի փոխվում, նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան դեկտեմբերի 14-ին»,– ասել է Կոբախիձեն։