Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում

Մանրամասներ
կենտրոն

«Ֆակտոր»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում դարձյալ ձերբակալություն է տեղի ունեցել։

Ձերբակալված աշխատակիցը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից է։

Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից հաստատել են, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Ձերբակալությունը տեղի է ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: