Ղրղզստանում երկրի նախագահի դեմ երկու մահափորձ է կանխվել

Մանրամասներ
4

Ղրղզստանում երկու մահափորձ է կանխվել երկրի նախագահ Սադիր Ժապարովի դեմ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիևը, հայտնել է AKIpress-ը։

Ըստ Ղրղզստանի հատուկ ծառայության ղեկավարի՝ անձամբ իր դեմ 5 կամ 6 անգամ մահափորձ է կատարվել։

«Նրանք նույնիսկ պատրաստվում էին պայթեցնել այն ճանապարհը, որով ես պետք է անցնեի։ Անվտանգության ծառայությունների ու ոստիկանության զգոնությունը թույլ չի տվել իրականացնել նրանց ծրագրերը։ Նման փորձերը շարունակվում են, մեծ ֆինանսական միջոցներ են հատկացվում դրանց համար»,- հայտարարել է նա։