24News-ի տեղեկությունների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ևս ներկայացրել է հրաժարականի դիմում: Կառույցում Խաչատրյանի հրաժարականի դիմումից հետո որոշ պաշտոնյաներ սպասում են, թե ի՞նչ ճակատագրի կարժանանան իրենք: Այս մասին 24News-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում:
24News-ը կապ հաստատեց նաև Սասուն Խաչատրյանի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի հետ, վերջինս սկզբում նշեց, որ իր մասով դեռևս որոշում չկա, հետո նշեց, որ ինքը դեռ որոշում չի կայացրել:
«Երկու րոպե առաջ թերթերից իմացա, որ նման տեղեկություն կա, ես ինքս դեռ պետի հետ չեմ խոսել»,- 24News-ին ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որ ըստ 24News-ի տեղեկությունների հրաժարականի դիմում են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախարար Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
0Comments