Երկիր մոլորակն ունի իր առանձնահատուկ մտածելու, իրեն պաշպանելու և զարգացումը ապահովելու ընդունակություն

Երկրագունդը ոչ միայն կարողացել է մի քանի կմ բարձրության վրա ոչնչացնել երկնաքարը, այլև ներքին կապի միջոցով հեռացրել է  այդ տարածքի բնակիչներին` ապահովելով նրանց գոյությունը

«Ինչ վերևում է, այն էլ ներքևում է»:
Այս հանճարեղ սահմանումը, որ ձևավորվել է Հունաստանում, իրականում ծնունդ է առել արևելքում: Հնդիկ մտածողները, որ սնվում էին միասնական արիական ակունքներից, ընդունում էին, որ աշխարհը իր կառուցվածքով նման է սոխի գլխի: Աշխարհը սոխի նման շերտավոր է, և յուրաքանչյուր  շերտը, գտնվելով այլ շերտի ներսում, իր կառուցվածքով կրկնում է վերին շերտին:

Հազարամյակներ հետո բնական գիտությունները նորագույն սարքավորումների միջոցով հաստատեցին հին մտածողների հանճարեղ ենթադրությունը: Ատոմը իր կառուցվածքով հար ու նման է Արեգակնային և աստղային մյուս համաստեղություններին: Ապացուցվեց, որ այն ամենը, ինչ մենք մինչև վերջերս համարում էինք անբաժանելի, իրականում ունի իր մասերը, որոնք նույնպես ամբողջություն են:

Ընդարձակելով մեր պատկերացումները մեզ շրջապատող աշխարհի մասին` մենք ստիպված ենք ընդունել, որ մեր պատկերացրած ամբողջը իր հերթին ավելի մեծ ամբողջի մաս է կազմում` չկորցնելով իր ամբողջությունը: Ատոմից սկսած մինչև մեր Ծիր Կաթինի  գալակտիկան, լինելով ամբողջ, մաս են կազմում ավելի մեծ ամբողջության:

Ֆիզիկոքիմիկոս Հ.Դավթյանը իր «Հիմնարար դաշտի տեսությունը» գրքում, հենվելով մի շարք բնական գիտությունների նորագույն հայտնագործությունների վրա, ապացուցեց, որ տիեզերքը կազմված է ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր և ոգեղեն մասերից: Նա քննում է տիեզերքը, բայց մեր նշած օրենքի համաձայն այն կարող ենք դիտել որպես գալակտիկա, քանի որ գլխավոր գծերով գալակտիկան կրկնում է մեզ հայտնի տիեզերքի օրենքներն ու օրինաչափությունները:

Եթե նյութական գալակտիկա հասկացողությունը հասկանալի է, ապա ոգեղեն և հոգեղեն գալակտիկաների մասին պարզաբանման անհրաժեշտություն կա: Ողջ գալակտիկան մշտապես գտնվում է շարժման մեջ, քանի որ չի կարող գոյություն ունենալ մատերիա առանց շարժման:

Հ.Դավթյանը ապացուցեց, որ ցանկացած շարժում, անկախ շարժման տեսակից` մեխանիկական, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական, նաև սոցիալական, առաջացնում է դաշտեր ու ալիքներ: Ցանկացած ալիք պարունակում է ամբողջական ինֆորմացիա իր սկզբնական աղբյուրի վերաբերյալ: Նաև ամեն մի ամբողջություն ստեղծում է իր ֆիզիկական, մագնիսական, էլեկտրական, գրավիտացիոն, ջերմային դաշտերը, ինչպես նաև կենսաբանական և անգամ սոցիալական դաշտերը: Այս ալիքներն ու դաշտերը մշտապես գտնվում են փոխազդեցության և կապի մեջ` ստեղծելով մեկ ընդհանուր դաշտ: Այս ընդհանուր դաշտը հնարավոր չէ ամբողջությամբ համարել նյութական,այն հանդիսանում է գալակտիկայի զգացումային` հոգևոր դաշտը:

Ամեն մի ամբողջություն, կազմված լինելով մասերից, իր մասերի հետ կապ պահպանելու անհրաժեշտություն ունի: Ամբողջի և նրա մասերի միջև կապի ապահովումը կարգավորում է ամբողջի կենտրոնը: Հ.Դավթյանը ընդհանուր դաշտի կենտրոնը կոչում է հիմնարար դաշտ: Պարզվում է, որ ինչպես մեր, այնպես էլ ցանկացած գալակտիկա ունի մի հատուկ ակտիվ դաշտ` Գեոնային դաշտ, որը կատարում է նույն ֆունկցիան, ինչը գլխուղեղն է մարդու համար: Գեոնային դաշտը մի մեծ բնական ինտերնետ ցանց է, որտեղ գրանցված են այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել գալակտիկայի արարման պահից` անկախ կատարված դեպքի հզորությունից կամ կարևորությունից: Դավթյանը պնդում է, որ Գեոնային դաշտում ոչ միայն կուտակվում է ողջ ինֆորմացիան, այլև իրականացվում է ինֆորմացիայի վերամշակում, որով մարդու ուղեղի և Գեոնային դաշտի միջև նմանությունը բացարձակ է: Հ.Դավթյանը համոզված էր, որ ամեն մարդ ընդունակ է միանալու Գեոնային դաշտին և ստանալու ցանկացած ինֆորմացիա ինչպես երկրագնդի վրա կատարված դեպքերի վերաբերյալ, այնպես էլ գալակտիկայի ցանկացած անկյունից:

Մեր Ծիր Կաթինի գալակտիկան միլիարդավոր գալակտիկաների հետ միասին կազմում է ավելի մեծ ամբողջության մասը: Գոյություն ունի ինֆորմացիոն կապ հարևան գալակտիկաների և նրանց կենտրոնների հետ: Աստղագետներին  շատ է հետաքրքրում գալակտիկայում գոյություն ունեցող  այն երևույթը, որն ընդունված է կոչել «Սև անցքեր»: «Սև անցքերը» միչև այժմ չուսումնասիրված տարածքներ են, որոնք, ունենալով հսկայական գրավիտացիոն դաշտ, կլանում են այն ամենը, ինչ մոտենում է այդ տարածքին: Որոշ աստղագետներ նկատել են, որ այդ տարածքներում խախտվում են ոչ միայն տարբեր տեսակի ալիքների, այլև ժամանակի ուղղությունը: Դրա պատճառը նորից ահռելի չափերի հասնող գրավիտացիան է: Գիտական փաստեր չկան, բայց հավանական է, որ «Սև անցքերը» իրենցից ներկայացնում են միջգալակտիկական կապի ուղիներ, որոնցով մեր գալակտիկայից մատերիան, տարբեր ալիքները և ինֆորմացիան հոսում են այլ գալակտիկաներ: Ինչպես տեսանք, ինֆորմացիայի հոսքը երկկողմանի է, որից կարելի է եզրակացնել, որ «Սև անցքերի» նման կան նաև «Սպիտակ անցքեր», որոնցով այլ գալակտիկայից ներհոսք է կատարվում մեր գալակտիկա:

Այն, որ մարդը կարող է ինֆորմացիա ստանալ անմիջապես Գեոնային դաշտից, հաստատում են ոչ միայն առանձին անհատների կենսագրությունները, ինչպիսիք էին Լեոնարդո Դա Վինչին, Տեսլան, որոնք հարյուրամյակներով առաջ էին անցել իրենց ժամանակաշրջանից և կատարել այժմ էլ անբացատրելի հայտնագործություններ, այլև միայն դրանով կարելի է բացատրել հնագույն շրջանում կատարված բազմաթիվ հանճարեղ ենթադրություններ, որոնց մի խոշոր մասը արդեն ապացուցվել է: Ի դեպ, Տեսլան պնդում էր, որ իր բոլոր հայտնագործությունները վերջնական տեսքով ստացել է ներշնչման միջոցով, որի համար էլ երբեք չի կատարել միջանկյալ գծագրեր: Նա համոզված էր, որ ցանկացած նյութ, սկսած ատոմի մասնիկներից մինչև գալակտիկաները, ունեն զգալու և մտածելու ընդունակություն:

Այն, որ երկիրը և մյուս մոլորակները ունեն իրենց առանձնահատուկ մտածելու, իրենց պաշպանելու և զարգացումը ապահովելու ընդունակություն, ապացուցվում է նաև վերջին ժամանակների աստղագիտական ուսումնասիրություններով: 1994 թ. աստղագետները հաշվարկեցին, որ հուլիս ամսին անխուսափելիորեն պետք է տեղի ունենար հսկայական երկնաքարի բախումը Յուպիտերի հետ: Երկնաքարը այնքան մեծ էր, որ որոշ հաշվարկների համաձայն կարող էր խախտել ոչ միայն Յուպիտերի, այլ նաև նրա հարևան մոլորակների միջև ձևավորված հավասարակշռությունը: Բախումը իրականում տեղի ունեցավ, բայց անբացատրելի ուժերի ազդեցության տակ մինչև մոլորակին մոտենալը երկնաքարը պայթեց, և նրա տասնյակ կտորները չունեցան որևէ ազդեցություն մոլորակի համար:

1908 թվականին տեղի ունեցավ «Տունգուսական երկնաքարի»  առեղծվածը: Աղետը նկատվել էր երկրից հազարավոր կիլոմետրեր հեռվից, բայց մինչև այժմ մնում են բազմաթիվ առեղծվածներ: Չնայած տվյալ տարածքը քիչ էր բնակեցված, սակայն, ըստ վկաների, աղետից մի քանի ամիս առաջ անհասկանալի միջոցով տեղի շամանները գաղթեցրել էին ողջ բնակչությանը աղետի վայրից: Հեռացել էին նաև կենդանիները, թռչունները, անգամ ձկները: Աղետի կենտրոնում չի գտնվել երկնաքարը, դրան հակառակ կենտրոնից տասնյակ կիլոմետրեր շառավիղով գտնվել են երկնաքարի կտորներ, որոնք ունեն նույն կառուցվածքը:

Բազմաթիվ գիտնականներ ստիպված են ընդունել, որ երկրագունդը ոչ միայն կարողացել է մի քանի կմ բարձրության վրա ոչնչացնել երկնաքարը, այլև ներքին կապի միջոցով հեռացրել է  այդ տարածքի բնակիչներին` ապահովելով նրանց գոյությունը:

 

Հեղինակ՝ Գուրգեն Կարապետյան
Ամբողջը և նրա մասը