Բրիտանացի դերասանուհին հարբած սեքսը բռնաբարություն է համարում. Շատ դեպքեր են եղել, երբ նա չի հիշում, որ քնել է ինչ-որ մեկի հետ

Մանրամասներ
8

Բրիտանացի դերասանուհի Էմիլի Ատակը հարբած սեքսը բռնաբարություն է համարում։

Inbetweeners-ի 34-ամյա աստղը գլխավորում է «հաստատական համաձայնության» արշավը, որը ձգտում է փոխել օրենքն այնպես, որպեսզի «սեռական ակտի մասնակից երկու կողմերն էլ հաստատեն, որ ցանկանում են շարունակել այն»։

Ջեյմի Լանգի «Great Company» փոդքաստում քննարկման ժամանակ նա բացատրել է, որ կարող է մի ձեռքի մատների վրա հաշվել, թե երբ է վայելել սեքսը, և որ շատ դեպքեր են եղել, երբ չի հիշում, որ ինչ-որ մեկի հետ քնել է:

Նա ասում է, որ այժմ այլ տեսանկյունից է նայում այդ հարաբերություններին, քանի որ կանայք սովոր են «ճնշել» իրենց զգացմունքները սեքսի վերաբերյալ և կարծում են, որ «նորմալ» է, որ սեքսով զբաղվելու համաձայնություն են տալիս, երբ չափից դուրս հարբած են:

 «Իմ իրավիճակները միայն անհարմար են եղել: Անկեղծ ասած, ես կարող եմ մեկ ձեռքի մատների վրա հաշվել, թե երբ եմ իրականում հաճույք ստացել սեքսից: Դեռահասության տարիներին սարսափելի էր: Չկային արգելքներ, չկային սահմաններ։ Տղաները չգիտեին, թե ինչպես վարվել աղջիկների հետ, աղջիկները չգիտեին, թե ինչպես վարվել նման իրավիճակների հետ: Քաոս էր»:

«Ես կարծում էի, որ եթե դու արթնանում ես գիշերային խնջույքից հետո, և ինչ-որ բան է պատահել, և դու դա չես հիշում, պարզապես պետք է հաշտվել դրա հետ և շարունակել կյանքդ»: