«Հայաստանի օկուպացիան փաթեթավորում են հայկական օրենսդրության ներքո»․ Արման Աբովյան

Մանրամասներ
արման

«Դա կանոնակարգ չի, որոշակի լղոզված փաստաթուղթ է, որը տալիս է Ադրբեջանին մանևրելու շատ մեծ դաշտ և, ըստ էության, այդ կանոնակարգը Հայաստանը աստիճանաբար Արևմտյան Ադրբեջան դարձնելու հայկական կողմի համաձայնությունն է»,-24TV-ի եթերում նման տեսակետ արտահայտեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգին։

«Սահմանները պետք է ապահովեն անվտանգություն։ Իրենք սահման չեն գծում, այլ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ներքո Հայաստանի անվտանգային համակարգը զիջում են Ադրբեջանին»,-նշեց Աբովյանը։

Նա մտավախություն հայտնեց, որ Ադրբեջանն է ասելու, թե որ հատվածում, որ թվականի քարտեզով սահմանազատում իրականացվի, այսինքն՝ «ՀՀ իշխանությունները ի սկզբանե իրենց դնում են մի իրավիճակի մեջ, երբ որ չկա խաղի կանոններ»։ «Այս իշխանությունը փաթեթավորման գործարան է, որի հիմնական գործառույթը ադրբեջանական հրամանների գեղեցիկ փաթեթավորումն է՝ մարդկանց թե՛ վախեցնելով, թե՛ խաբելով։ Իրենք ստում են մարդկանց, սահման չեն գծում, այլ Հայաստանի օկուպացիան փաթեթավորում են հայկական օրենսդրության ներքո»,-ասաց Աբովյանը։