ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշիչ՝ «տատանվող» նահանգներում հաղթելու մեծ շանսեր ունի, ինչը կարող է նրան հաղթանակ ապահովել նախագահական ընտրություններում: Այս մասին, վկայակոչելով Election Betting Odds առցանց ծառայության տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Որևէ կուսակցության կայուն չաջակցող նահանգներն են՝ Վիսկոնսինը, Միչիգանը, Փենսիլվանիան, Հյուսիսային Կարոլինան, Ջորջիան, Արիզոնան և Նևադան:
Բուքմեյքերները Թրամփի հնարավորությունները գնահատում են հետևյալ նիշերով՝ 72,1% Արիզոնայում, 70,5%՝ Ջորջիայում, 66,5%՝ Հյուսիսային Կարոլինայում, 61,5%՝ Փենսիլվանիայում, 60,7%՝ Նևադայում, 59,5%՝ Միչիգանում և 57,5%՝ Վիսկոնսինում: Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի մրցակիցը՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը, «տատանվող» որևէ նահանգում հաջողության հնարավորություններ, ըստ բուքմեքերների, չունի:
Ընտրություններում Թրամփի հաղթանակի ընդհանուր հավանականությունը կազմում է 60,3 %, մինչդեռ Հարիսի շանսերը գնահատվում են 39,1 %: Ակնկալվում է, որ Թրամփը կստանա 312 ընտրիչի ձայն՝ Հարիսի 226-ի դիմաց:
Election Betting Odds ծառայությունը միավորում է այնպիսի բուքմեյքերական հարթակների տվյալները, ինչպիսիք են Betfair-ը, Smarkets-ը, Predict It-ը, Polymarket-ը և Kalshi-ն՝ թարմացնելով դրանք յուրաքանչյուր 20 րոպեն մեկ:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
0Comments