Դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից

Մանրամասներ
դպրոց

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը։

Քաղաքապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«1. Նաիրա Մարտունիկի Սիմոնյանին՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից ազատել «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Սվետլանա Թադևոսյանին»:

Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից։