ԱՄՆ կառավարությունն ու Կոնգրեսը կվերահսկեն Վրաստանի ընտրությունները․ պետքարտուղարի օգնական

Մանրամասներ
ամն

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դաֆնա Ռենդը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն ու Կոնգրեսը կվերահսկեն Վրաստանի ընտրություններն ամենաբարձր մակարդակով։ Այս հայտարարությունը նա արել է «Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի» (IRI) և «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած քննարկման ժամանակ։

Դաֆնա Ռենդն իր ելույթում խոսել է Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին և ասել, որ դրանք արդար կլինեն, եթե կողմերի միջև լինի ազատ բանավեճ և մրցակցություն։

«Ես ուզում եմ մի փոքր խոսել Վրաստանի մասին, քանի որ դա շատ տագնապալի է մեզ համար՝ ԱՄՆ կառավարության համար: «Վրացական երազանք»-ի 12 տարվա կառավարումից հետո` հոկտեմբերի 26-ին մենք ունենք շատ մրցակցային ընտրություններ և տեսնում ենք, որ Ռուսաստանը, աջակցելով այս կուսակցությանը («Վրացական երազանք»-ին), արեց այն, ինչ արել էր իր երկրում՝ ընդունելով «գործակալների մասին օրենքը», որը սահմանափակում է քաղաքացիական հասարակությանը, մարդու իրավունքների հարցերով աշխատող կազմակերպություններին, քննադատությունը և այլն»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Դաֆնա Ռենդի խոսքով՝ ԱՄՆ-ը մտահոգված է:

«ԱՄՆ Կոնգրեսը կհետևի Վրաստանի ընտրություններին ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։