ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է Վրաստանում զգույշ լինել

Մանրամասներ
ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը էլեկտրոնային նամակներ է ուղարկում հանրապետությում գտնվող ամերիկացիներին՝ կոչ անելով հոկտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, խուսափել մարդաշատ վայրերից։ Դրա մասին հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի ձեռք բերած բացառիկ նամակում ասվում է, որ ընտրությունների օրը հնարավոր են ինքնաբուխ հանրահավաքներ, ինչպես նաև ակցիաներ։

«Նախկինում Վրաստանում տեղի են ունեցել չծրագրված, բռնություն պարունակող ինքնաբուխ բողոքի ցույցեր։ Մեծ բազմությունն անկանխատեսելի է, և միջոցառման մասնակիցների, ցուցարարների և ոստիկանների միջև դիմակայությունը կարող է տեղի ունենալ հանպատրաստից»,- ասված է հայտարարության մեջ։

Դիվանագիտական ​​առաքելությունը ամերիկացիներին կոչ է անում խուսափել բողոքի ցույցերի վայրերից, մարդաշատ վայրերում, հանրահավաքի էպիկենտրոնում հայտնվելու դեպքում զգոն լինել, հետևել տեղական լրատվամիջոցների նորություններին և զուսպ լինել։