Հորդանանը հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ Իրանի արձակած հրթիռներից մի քանիսն ընկել են թագավորության տարածքում, որի հետևանքով երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Հորդանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկիրը դատապարտել է տեղի ունեցածը։
Հորդանանի կառավարության հաղորդակցությունների նախարար Մոհամադ Մոմանին հայտարարել է, որ երկրի դիրքորոշումը հստակ է և անսասան՝ այն ռազմադաշտ չի դառնա կողմերից ոչ մեկի համար։
«Հորդանանը և հորդանանցիներին պաշտպանելը մեր առաջնահերթ պատասխանատվությունն է», – ասել է նա։
Հարձակման հետևանքով պատճառվել է նաև նյութական վնաս, որի չափը գնահատվում է։
0Comments